Հայկական լոբինգը բացառիկ զգոնությամբ հետևում է Ադրբեջանի անկիրթ նախագահին
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
“ԵՀՄՖ-ը դիմում է Եվրոպայի իր բոլոր կառույցներին և համաշխարհային հայկական լոբիստական մարմիններին կոչով` շարունակել Իլհամ Ալիևի գործունության վերլուծությունը և ակնդետ հետևել նրա քայլերին, նրա դեմ պայքարի պատժիչ գործողություններ մշակելու նպատակով:
Որպես առաջին քայլ դիմում ենք մեր կառույցներին հանձնարարելով` եվրոպական բոլոր երկրներում սկսել Ալիևի գործողությունները մեկանբանող և նրան վարկաբեկող գործընթացներ, բացահայտելով և ներկայակելով ողջ ճշմարտությունը օտարներին:ԵՀՄՖ-ն առաջին անգամ ուզում է հիշեցնել դիվանագիտական միջավայրում իր տեղը որոնող, դիվանագիտական տարրական մշակույթից զուրկ և անկիրթ նախագահին, որ հայկական լոբինգը բացառիկ զգոնությամբ հետևում է նրա քայլերին և զգուշացնում, որ նմանատիպ լկտի պահվածքով ղեկավարները սովորաբար իրենց դիվանագիտական կյանքն ավարտում են շատ անփառունակ և չեն կարողանում խուսափել պատժից”:












