Ադրբեջանական դիվերսիոն խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են. ԼՂՀ ՊԲ
Հուլիս 14, 2014թ. 14:12
Այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում` խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ-ն:












