Գլխավոր » NKR, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Թուրքիան հանցագործ պետություն է` իր նախագահով ու վարչապետով

Սեպտեմբեր 25, 2014թ. 22:45

շիրԼրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Լևոն Շիրինյանը` անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի` երեկ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում հնչեցրած հայտարարությանը՝ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, ասաց.

«Նախագահը ճիշտ է արձանագրությունների հարցով: Ես անձամբ կարդացել եմ արձանագրությունները ու ևս մեկ անգամ կասեմ, որ ոչ մի տողատակով պայման և ոչ մի գաղտնի բան էլ չկա. բոլորը շպիոնամանիայով են տառապում: Թուրքիայից ոչ մի ակնկալիք չկա. ընտրությունները եղան, Էրդողանը դարձավ նախագահ, ինչպես սպասվում էր, և դիրքորոշման ոչ մի փոփոխություն դեպի հայկական կողմը չեղավ` բացի դատարկ խոսքերից ու թուրքական ոճով ճամարտակելուց: Հայկական կողմը, ըստ էության, վերլուծել է և գտել, որ Թուրքիային պետք է այլևս զրկել մանևրելու, 100-ամյա տարելիցի նախօրյակին շահարկելու հնարավորություններից:

Միշտ էլ ասվել է` չեն վավերացնում, թող չվավերացնեն, ինչո՞ւ պետք է խառնվենք իրար. երբ մեզ պետք լինի, մենք հետ կվերցնենք: Կարծում եմ` ճիշտ ժամանակն է, որ պարզվի, թե Թուրքիան ինչ է ուզում:
Սակայն այս մասին հայտարարությունը դեռ չի նշանակում, որ արձանագրությունները հետ են կանչված, բայց Թուրքիային ու նրանց բարեկամներին դրա մասին զգուշացված է»:

Քաղաքագետի կարծիքով` հանցագործները ոչ թե Թալեաթներն են, Էնվերները, այլ ցեղասպանության հանցագործը թուրքական պետականությունն է. «Պետությունն է հանցագործ` իր հետագա ամեն մի նախագահով ու վարչապետով, որոնք անընդհատ ցեղասպանության արդյունքը մարսում են: Այնպիսի պետություն, որը ոճիրը կատարել է, հանցանքը չի ընդունել, պետք է կազմալուծվի: Թուրքերը մի օր կանգնելու են համաշխարհային դատարանի առաջ և պատասխան են տալու հայ ժողովրդի նկատմամբ կատարած իրենց ոճիրների համար: Մենք այս ուղղությամբ պետք է լուրջ աշխատանքներ տանենք»:

Ըստ Լ. Շիրինյանի` սփյուռքահայերի հանդիպումը Էրդողանի հետ չպետք է լինի, դա սխալ քայլ է. «Էրդողանի առաջ պետք է հարց դրվի` ընդունո՞ւմ են ցեղասպանությունը, թե՞ ոչ: Եթե ընդունում է, նստեն՝ խոսեն, եթե՝ ոչ, ապա խոսելու ոչինչ չկա: Դա պետք է լինի առաջին քայլ: Հետո` հարց պիտի դրվի նաև սփյուռքահայերին, առևմտահայերի ժառանգներին քաղաքացիություն առանց որևէ պայմանի շնորհո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե այս պայմանները չեն կատարվելու, եթե ցեղասպանությունը Թուրքիան չի ընդունելու, ապա մի թուրքի հետ շամպայն խմելու համար չարժե գնալ հանդիպման: Պետությունն ուրիշ բան է, հայությունը դա չպետք է անի, արմատական սխալ է թույլ տալիս»:


Դիտել NKR, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն