Գլխավոր » Լրահոս

Պետք չէ կուլ տալ ադրբեջանական հակահայկական քարոզչության խայծերը

Հոկտեմբեր 2, 2009թ. 16:35

«Հայրենի հողը մենք ժառանգություն չենք ստացել մեր պապերից, այլ պարտքով ենք վերցրել մեր զավակներից»: Չնայած այս խոսքերի հեղինակը 15-16-րդ դարերի մի հնդկացի առաջնորդ է, ով իր վրդովմունքն էր հայտնում Ամերիկայի գաղութարարներին, այն այսօր էլ արդիական է և այդպիսին է լինելու միշտ:

Երևանի տարբեր բուհերի ուսանողներ կազմակերպել էին «Ադրբեջանցիների հակահայկական թեզերը» թեմայով հանդիպում-քննարկում: Նպատակը  ադրբեջանական քարոզչական մեքենայից եկող իրական վտանգները ներկայացնելն էր,  վտանգներ, որոնք  անտեղյակ մարդուն կարող են շփոթության մեջ գցել:

Չնայած ադրբեջանցիների մշակած հակահայկական թեզերն անցնում են մի քանի հարյուրը, սակայն քննարկման ժամանակ ներկայացվեցին ընդամենը դրանցից մի քանիսը`  մոռանալ պատմությունը, ազատագրված տարածքները պատմականորեն հայկական չեն, Հայաստանի և Ղարաբաղի միջև նույնիսկ ցամաքային կապ չկա` ինչպե՞ս կարող էր Ղարաբաղը լինել պատմականորեն հայկական, Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային նախագծերից, Հայաստանի մեկուսացումը գնալով ուժեղանում է, ինչպես նաև շրջանառվում է մի թեզ, որը հիմնականում  նախատեսված է ներքին դաշտի օգտագործման համար`

ինչների՞ս են պետք այդ «գրավյալ» տարածքները:

Միջոցառման կազմակերպիչները կարևորեցին ուսանող լրագրողների տեղեկացվածությունը, քանի որ  անհրաժեշտ իմացության պակասը մեզ խանգարում է դիմագրավել հակահայկական քարոզչությանը, մինչդեռ անհրաժեշտության դեպքում մենք պարտավոր ենք ոչ միայն հակահարված տալ, այլև նախահարձակ լինել:

Հակահայկական քարոզչության ակնհայտ օրինակ է սխալ քարտեզների տարածումը, որն ակտիվ ջանքերով իրականացնում է ադրբեջանական կողմը,  իսկ մենք խայծը կուլ ենք տալիս:  Հայկական հեռուստաընկերություններով հաճախ կարող ենք տեսնել քարտեզներ, որոնցում պատկերված են միայն Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` առանց ազատագրված տարածքների: Բնականաբար, նման քարտեզների մատուցմամբ ինքներս մեր հայ հեռուստադիտողի գիտակցության մեջ ներարկում ենք դրանք զիջելու մտածողություն: Սա այլ բան չէ, քան տուրք տալ ադրբեջանական քարոզչությանը:

Մեկ այլ թեզով ադրբեջանցիները հայերին «կոչ» են անում մոռանալ անցյալը: Խոսքը տարբեր ժամանակներում Թուրքիայում և Ադրբեջանում իրականացված հայկական կոտորածների մասին է:  Ի պատասխան ադրբեջանական այս թեզի, հայ երիտասարդներն առաջարկում են  իրենցը. համաձայնել ադրբեջանցիների հետ, իսկապես մոռանալ պատմությունը և սկսել  նոր էջից: Բայց այդ դեպքում տրամաբանական պետք է համարել այն, որ Ադրբեջանի ԽՍՀ-ին բռնակցված Արցախը վերադարձվում է իր պատմական տերերին` հայերին:

Ադրբեջանական` «ազատագրված տարածքները պատմականորեն հայկական չեն» և «ինչների՞ս են պետք այդ գրավյալ տարածքները» թեզերը գրեթե նույն «օպերայից» են և նպատակ ունեն թերագնահատել ազատագրված տարածքների նշանակությունն ու խզել կապը անցյալի հետ: Ադրբեջանցիները մոռանում են, որ   ազատագրված տարածքները   պատմական Արցախի և Սյունիքի մաս են կազմում, որոնք ժամանակին Խորհրդային Ադրբեջանի հեռատես գործիչներն անջատեցին Լեռնային Ղարաբաղից` դրանով իսկ Արցախը կտրելով մայր Հայաստանից: « Իսկ արհեստականորեն առանձնացված հատվածում ժամանակավորապես ստեղծվեց Կարմիր Քուրդիստանը, որն իր «առաքելությունը» կատարելով`  փլուզվեց»,- ասաց քննարկման կազմակերպիչներից Աննա Եղիազարյանը:

Ադրբեջանցիների քարոզչության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում սուտը, այստեղ նրանք  նախանձելի երևակայություն են ցուցաբերում: Դրանցից մեկի համաձայն` Անդրանիկն իբր եղել է թուրքական զորավար, և թուրքական բանակին դավաճանելու համար ադրբեջանցիները կտրել են նրա ականջը: Նման կեղծ թեզը նպատակ ունի նսեմացնել  հայ ազգային հերոսի կերպարը և ներկայացնել, թե  մեծ զորավարը, ով թուրքերի ահ ու սարսափն էր, իբր ստորացվել է ինչ-որ աննշան ադրբեջանցու կողմից: Որպես «փաստարկ» շեշտում են այն, թե Անդրանիկի բոլոր նկարներում նրա  մեկ ականջը չի երևում: Միայն ադրբեջանցու գլխում կարող են նման անհեթեթ մտքեր ծնվել:

Խելքի առատությամբ չփայլող և սեփական ստերին հավատացող ադրբեջանցիները փորձում են միամիտներին համոզել, թե խաչքարերը պատերազմի ընթացքում հայերը նետել են ուղղաթիռներից: Այս տգետներին թվում է, թե  նորմալ գիտակցություն ունեցող մարդիկ կարող են իրենց փչոցներին հավատալ: Մի օր էլ գուցե հայտարարեն, թե առաջին դարից կառուցված Դադիվանքը ևս ուղղաթիռից են հայերը ցած նետել: Ասենք, որ ադրբեջանցիներն իրենց հորինվածքների պատճառով շատ հաճախ են հայտնվում ծիծաղելի ու զավեշտական վիճակում, սակայն շարունակում են այդպես էլ  չգիտակցել դա:

Քննարկման մասնակիցները չմոռացան խոսել նաև Արցախում առկա մահմեդական հուշարձանների մասին:

Միայն Քաշաթաղի շրջանում քրիստոնեական հուշարձանների թիվը գերազանցում է հազարը, իսկ մահմեդականներն աննշան թիվ են կազմում: Ի դեպ, խոսքը մահմեդական հուշարձանների մասին է և ոչ թե  ադրբեջանական, որպիսիք իրականում գոյություն չունեն: Իսկ ադրբեջանական ասվածն ընդամենը մի քանի գերեզման է և արցախյան տան հիմքով մինարեթ ունեցող մի տուն, որը ներկայացվում է իբրև մզկիթ: Մահմեդական հուշարձաններն էլ հիմնականում մի քանի դամբարաններ են` հայկական եկեղեցիների նմանությամբ կառուցված, քանի որ  դրանք  հայ ճարտարապետների ձեռքի գործ են` հայկական զարդաքանդակներով: Արցախում կան նաև մի քանի պարսկական մզկիթներ:

Մեր հարևան երկրները սիրում են շեշտել, թե Հայաստանի Հանրապետությունը մեկուսացած է տարածաշրջանից և դուրս է մնում մի շարք տնտեսական ծրագրերից, սակայն քննարկման մասնակիցները բոլորովին այլ կարծիքի են. «Այսօր, ունենալով փակ սահմաններ, մենք զերծ ենք մնում թմրաբիզնեսի տարանցիկ երկիր դառնալու վտանգից: Մինչդեռ տարանցիկ երկիր հանդիսացող Վրաստանում այսօր լուրջ բնապահպանական խնդիրներ են առաջացել, որոնք հնարավոր չէ լուծել անգամ գազատարի համար վճարվող գումարով: Իսկ մեր տնտեսությունն այս պայմաններում կարողացել է կայունանալ: Այժմ ինքներդ դատեք, թե որքանով ենք մենք մեկուսացված»:

Քննարկման կազմակերպիչները և մասնակիցները հավատացած են, որ միասնական ուժերով մենք կարող ենք հասնել մեր նպատակին, այն է` պայքար մղել    հակահայկականություն քարոզողների դեմ:

Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն