Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան

«ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրվեց հերթական նախաձեռնությունը, որը փաստվում է Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակը». Արփինե Հովհաննիսյան

Հոկտեմբեր 1, 2014թ. 22:01

Այսօր ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրվեց հերթական նախաձեռնությունը, որում փաստվում է Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակը: Արդեն տեղեկացրել էի, որ երեկ ԵԽԽվ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը այդ կապակցությամբ ընդունել էր միաձայն հայտարարություն դատապարտելով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները: Վաղը ԵԽԽՎ-ում կլինի մոնիտորինգի հանձնաժողովի հերթական զեկույցը, որտեղ կա բավական լուրջ անդրադարձ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին: Եթե որոշ քննադատների թվում է, որ այս ամենը կատարվում է հենց այնպես, առանց մեր պատվիրակության ուղղակի կամ անուղղակի մասնակցության կամ ջանքերի ստիպված եմ հիասթափեցնել: Եթե քննադատների մեջ կան երբեմնի դիվանագետներ, ապա կհասկանան ինչ նկատի ունեմ, և շատ փակագծեր չեմ բացի:
Ինչ վերաբերում է լեզուների իմացությանը, ապա եթե պատվիրակության բոլոր անդամների կողմից թե լիագումար և թե հանձնաժողովի նիստերի ժամանակ հնչեցվող անգլերեն և ֆրանսերեն ելույթները և տառադարձությունը ընկալվում են որպես ռուսերեն, սա արդեն լսողական զառանցանքի հետևանք է:

Արփինե Հովհաննիսյան (ֆեյսբուք)


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն