Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Քաղաքական դիվերսիա ԵԽԽՎ-ի կողմից

Հոկտեմբեր 2, 2014թ. 00:38

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը նախաձեռնողականության առումով թույլ է: Նրա կարծիքով՝ Հայաստանը հիմնականում Ադրբեջանի ներկայացրած նախագծերից հետո է նախաձեռնությամբ հանդես գալիս: «Այս անգամ ևս ավելի քան 70 մարդ դեմ է քվեարկել հայկական նախագծին: Իսկ եթե նայենք ակտիվությանը, որն ունի Ադրբեջանը միջազգային ծրագրերում, կտեսնենք, որ նրանք դրական արդյունքով են ավարտում»,-անդրադառնալով ԵԽԽՎ-ում ընդունված «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» խորագրով զեկույցին՝ ասաց տիկին Ալավերդյանը: Նրա կարծիքով, նման նախագծի հաստատումից հետո պատվիրակությունը գալու է Ղարաբաղ՝ տարածքները նորից ուսումնասիրելու.«Օգոստոսի սկզբին Ադրբեջանի դիվերսանտների պատմությունն էլ այնպես են ներկայացնելու, որ այդ անձինք գնացել էին իրենց երկրի տարածքներում զբոսնելու, հայ ազգայնամոլներն էլ հարձակվել են, նրանք էլ պաշտպանվել»: Տիկին Ալավերդյանը կատարվածը որակում է քաղաքական դիվերսիա. «Դա այն ծրագիրն է, որն իրականացվում է քայլ առ քայլ: Դա քաղաքական դիվերսիա է, որն ունի այլ նպատակներ՝ ևս մեկ անգամ կրկնել, որ այդ տարածքներում Ադրբեջանի քաղաքացին իրավունք ունի ազատ քայլելու, սակայն նրանց խոչընդոտում են: Եվ դա արձանագրվեց ԵԽԽՎ հայտարարության մեջ: Մենք չենք կարողանում ձևակերպել այնպիսի կարծիքներ, որոնք հետագայում կաշխատեն մեր օգտին: Միջազգային պրակտիկան հետագայում դառնում է իրավունքի աղբյուրներից մեկը: Իսկ այդ հայտարարության անվանման մեջ արդեն կա սխալ, ասում են՝ օկուպացված տարածքներում բռնության աճի խնդիր կա»:

aravot.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն