Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը վերադարձավ հայրենիք
Հոկտեմբեր 2, 2014թ. 10:50
Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ավելի քան մեկ տարի ադրբեջանական գերության մեջ անցկացրած Հակոբ Ինջիղուլյանը հայրենադարձվել է:
«Զվարթնոց» օդանավակայանում Ինջիղուլյանը լրագրողներին ասել է, որ ադրբեջանական գերության մեջ ենթարկվել է ճնշումների` նրան անընդհատ ծեծել են և հայհոյել, ստիպել ցուցմունքներ գրել` սպառնալիքի տակ:
Ինջուղալյանն ասել է նաև, որ պատրաստվում է շարունակել ծառայությունը հայկական բանակում: 2013թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 03-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելիս, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991-ին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգ Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը` հայտնվելով հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:












