ԱՅՍՕՐ ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
«Երեւանն ու Հայաստանն իմ արյունն են»:
ԽՍՀՄ, ՀՀ եւ ՌԴ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն այսօր դառնում է 79 տարեկան:
Կինոյի և թատրոնի հայ ականավոր դերասանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին: Նա սերում է թիֆլիսահայերի հին ցեղից: Նա մեկ ամսական էր, երբ հայրը՝ Բորիսը, լքում է ընտանիքը: Նրան դաստիարակում և խնամում է խորթ հայրը, ում հետ Արմենն ունենում է շատ ջերմ հարաբերություններ: Ջիգարխանյանը մեծանում է ռուսալեզու քաղաքի սրտում, որտեղ ջանասիրաբար ծանոթանում է հայկական և ռուսական մշակույթին:
Հայ հանդիսատեսի բոլոր սերունդները մեծ վարպետին առավել ճանաչում են կինոյում իր կերտած դերերով, որոնք թիվն անցնում է 300-ից: Դրանց շարքում են «Բարև, ես եմ», «Եռանկյունի», «Ռուսական կայսրության թագը կամ նորից անորսալիները», «Անորսալիների նոր արկածները», «Տղամարդիկ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Հարսնացուն հյուսիսից», «Հուսո աստղ», «Արևիկ», «Թեհրան-43», «Գիքոր», «Ալի Բաբան և 40 ավազակները», «Օտար խաղեր» և բազում այլ ֆիլմերում: Այժմ Արմեն Ջիգարխանյանն ունի սեփական թատրոնը Մոսկվայում, նաև զբաղվում է պրոդյուսերական ու ռեժիսորական
աշխատանքներով. երբեմն` որպես դերասան, հայտնվելով ռուսական արդի ֆիլմերում:












