Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախը կարտադրի սև խավիար

Հոկտեմբեր 13, 2014թ. 23:22

Ինչպես տեղեկացնում է karabakh-open.info-ն, Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում գերմանացի մասնագետների օժանդակությամբ եւ սփյուռքի ներդրումների շնորհիվ սկսել է կենսագործվել հերթական հավակնոտ տնտեսական ծրագիրը: Այս մասին վարչապետ Արա Հարությունյանն առաջին անգամ ասել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների հետ հանդիպման ժամանակ:

Կառուցվող ձկնաբուծարանում արդեն դեկտեմբերին առաջին ձկնկիթներն են դրվելու: Ըստ նախագծի՝ մոտ չորս տարի հետո արցախից սև խավիարի առաջին խմբաքանակն է արտահանվելու, իսկ յոթ տարի հետո ձեռնարկությունն արտադրելու է տարեկան մոտ երեսուն տոննա սեւ խավիար, ինչի արդյունքում Արցախը պետք է դառնա այդ սննդամթերքի ամենախոշոր արտահանողներից մեկը:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն