Ոչ` թուրքական ապրանքներին
– Ոչ ասել թուրքական ապրանքներին, -կոչ է անում Սպառողների Միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Այսօր «Փաստարկ» ակումբում անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը և դրական գնահատելով այն, նա նշեց, որ դրանով հայկական արտադրանքը մրցունակ է դառնում նաև հայրենական շուկայում:
Նա չժխտեց թուրքական էժան ապրանքի ներհոսքը Հայաստան, սակայն դրան դիմակայելու լավագույն տարբերակ համարեց Գերմանիայի օրինակին և առաջարկեց «գերմանական հրաշքը» կիրառել նաև Հայաստանում. այսինքն` գնել միայն հայրենական արտադրանք, դրանոց իսկ մրցակցությունից դուրս մղել ներկրված ապրանքներն ու հնարավորություն ստեղծել, որ հայ արտադրողն իր հաստատուն տեղը գրավի մեր շուկայում:
Բանախոսը սահմանի բացումը համարում է նաև խթան, որը կապահովի մեր տնտեսության զարգացում և հնարավորություն կստեղծի Հայաստանը շրջափակումից դուրս բերել:
Խոսելով Թուրքիայից ներկրվող սննդամթերքի անվտանգության մասին,նա նորից դիմեց Եվրոպայի փորձին և ընդգծեց համապատասխան տեսչությունների ստեղծման անհրաժեշտությունը:
Արմեն Պողոսյանը նաև նկատեց, որ Հայաստանը Թուրքիա կարող է արտահանել էլէկտրաէներգիա, հավ և ձու:
Եզրափակելով իր խոսքը` Պողոսյանը կոչ արեց հարգել մեզ և գնել միայնն հայրենական արտադրանքը:
Կարինե Պետրոսյան












