Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Տարածաշրջան

Հայտնի են Արցախում Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպի որոշ մանրամասներ

Նոյեմբեր 12, 2014թ. 00:44

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը որոշ մեկնաբանություններ է տվել նոյեմբերի 12-ին Արցախում խոցված հայկական օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռի վերաբերյալ։ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ «այս աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար կլինեն շատ ցավոտ և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»։

Նա հերքել է ադրբեջանական կողմի այն պնդումները, թե խոցված ուղղաթիռը գրոհում էր հակառակորդի դիրքերը: Ավելին, ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունն, ըստ նրա, թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը չի եղել զինված:
Խոսնակը հայտնել է նաև, որ ադրբեջանական կողմի կրակահերթերը թույլ չէին տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին և դրա օդաչուներին։

Հավելենք, որ արդեն հայտնի է նաև խոցված ուղղաթիռի հրամանատարի անունը` մայոր Սերգեյ Սահակյանն է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնեի էր դարձել՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13։45-ի սահմաններում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկության, զոհվել են անձնակազմի 3 անդամները։

Հիշեցնենք նաև, որ ներկայումս Արցախում ընթանում է «Միասնություն 2014» օպերատիվ մարտավարական զորավարժությունը, որում ներգրավված են բոլոր զորատեսակներն ու շուրջ 47 000 հոգանոց անձնակազմ։


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն