Գլխավոր » Hay-turq, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանումը սպառնում է անկայուն հրադադարին. Թոմաս դե Վաալ

Նոյեմբեր 14, 2014թ. 16:29

Նոյեմբերի 12-ին ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի կործանումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իր տեսակի մեջ վատագույն միջադեպն է ավելի քան 20-ամյա հրադադարի ընթացքում, գրում է «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս Դե Վաալը՝ հավելելով, որ այդ հարձակման մեջ որևէ ռազմական տրամաբանություն չկա:

Ըստ նրա՝ հրամանատարը կարող է պատասխանատու լինել թեթև զենքի օգտագործման համար, բայց ծանր զենքի օգտագործումը պահանջում է ավելի բարձրաստիճան պաշտոնյաների որոշում:

«Այս հարձակումներն ուժի ցուցադրման հետ են կապված,- համոզված է դե Վաալը:

Ինչպես գրում է նա, ադրբեջանական կողմը հրադադարն անկայուն պահելու ավելի շատ պատճառ ունի, որպեսզի աշխարհին հիշեցնի հակամարտության մասին: «Չնայած ադրբեջանական կողմը, հավանաբար, պատասխանատու է հրադադարի ավելի շատ խախտումների համար, հայերը նույնպես սիրում են ցուցադրել իրենց ուժը», -գրում է վերլուծաբանը։

Նա ընդգծում է նաև, որ ղարաբաղյան կողմը խոստացել է «ցավագին» պատասխան տալ և նշում, որ դա անհանգստանալու պատճառ է: «Այս բռնությունը հիշեցում է, որ երկու բանակները նոր պատերազմից մեկ քայլ այն կողմ են և որ միայն իրենց լավագույն շահերի հաշվարկն է նրանց հետ պահում պատերազմ սկսելուց: Այժմ համարժեք փոխհատուցման վտանգ կա, և հայերն արդեն սպառնացել են ուղղաթիռի կործանմանը «ցավոտ» պատասխան տալ»,- եզրափակում է վերլուծաբանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:

Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծում ԼՂՀ օդուժի ուղղաթիռի կործանման և վերջին բռնությունների առնչությամբ: Նրանք, մասնավորապես, կոչ են արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը և հիշեցրել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին իրենց պատասխանատվության մասին` հարգելու հրադադարը և կատարելու հակամարտության կարգավորման խաղաղ տարբերակ գտնելու իրենց պարտավորությունները:


Դիտել Hay-turq, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն