Գլխավոր » Լրահոս

«Մոլախոտերի միջոցով օտարները կարող են նաև ինչ-որ խաղեր խաղալ մեզանում»

Հոկտեմբեր 2, 2009թ. 17:58

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը պատասխանում է  Armar.am-ի hարցերին:

Պարոն Սահակյան` հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը  հայտարարեց թե արձանագրությունները փոխելը կամ չստորագրելը, նշանակում է անորոշ ժամանակով հետաձգել սահմանի բացումը: Բայց չէ՞ որ Թուրքիան վաղ թե ուշ` միջազգային պարտավորություններից դրդված, պետք է բացեր սահմանը: Ուրեմն ինչո՞ւ ենք դրանով պարտադրված ուզում ստորագրել այս արձանագրությունները:

– Նախ ասեմ, որ Թուրքիան նման բան  չէր անի, չէր բացի սահմանը: Երկրորդ` հնարավոր չէ արձանագրությունների փոփոխություն, որովհետև նախաստորագրված արձանագրությունը դիվանագիտական փոխըմբռնման հետևանք է, որը միակողմանի հնարավոր չէ փոխել: Իսկ կառավարական հանձնաժողովում ամեն ինչն էլ կարելի է վիճարկել: Սակայն եթե որևէ նախապայմանային խնդիր առաջանա` բնական է, որ ցանկացած պահի կարող ենք դուրս գալ գործընթացից: Բայց մենք ուզում ենք արդյունավետ գործ անել:

Սփյուռքը դեմ է արձանագրությունների ստորագրմանը, անհնգստացնող չէ՞, որ այդ հանգամանքը կարող է  սեպ խրել հայրենիք-սփյուռք հարաբերություններում` իրականություն դարձնելով թուրքերի վաղեմի երազանքը:

Կարող ենք անվերջ խոսել մտացածին վտանգների մասին: Մենք գտնում ենք, որ ցանկացած վտանգ հաղթահարելի է, պարզապես վճռականություն է անհրաժեշտ, որը և մենք պահանջում ենք թե գործընկերներից, և թե բնակչությունից:

– Ի՞նչ կասեք այն տեղեկությունների մասին, որ տեղական ՀԿ-ները ֆինանսավորվելով Ամերիկայից` Հայաստանի տարբեր մարզերում զբաղված են հայ-թուրքական սահմանի բացման քարոզչությամբ:

– Դրանք ամենայն հավանականությամբ բամբասանքներ են, իսկ ՀԿ-ներին դեռ խաղի մեջ չենք էլ տեսնում, որ ինչ-որ մարդիկ համոզեն կամ չհամոզեն: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ազգ մոլախոտ ունի և այդ մոլախոտերի միջոցով օտարները կարող են ինչ-որ խաղեր խաղալ մեզանում: Ցավալին այն է, որ մեր ազգի տականքն էլ է խելացի և կան մարդիկ, ովքեր կարող են դավաճանել` հընթացս կանխորոշել մի ողջ ազգի բախտը: Մենք հաթահարման ուղիներն ունենք, բայց զգոնությունն ամեն դեպքում բոլորին է պետք:

Արմենուհի Կարեյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն