Գլխավոր » TOP, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Վաղարշակ Հարությունյան. Հայկական կողմը փայլուն կատարեց իր գործը

Նոյեմբեր 23, 2014թ. 01:05

Հայկական կողմը փայլուն կատարեց իր գործը, 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը` խոսելով հայկական ուղղաթիռի խոցման վայրում ԼՂՀ հատուկ նշանակության ուժերի իրականացրած վերջին գործողության մասին:

Վաղարշակ Հարությունյանի խոսքով` ստեղծված պայմաններում հայկական կողմն այլ ելք չուներ, քանի որ Ադրբեջանը հակամարդկային քաղաքականություն էր վարում` թույլ չտալով տարհանել ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի երեք անդամների աճյունները: «Կարծում եմ` ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը իրեն դրսևորել է որպես ոչ հումանիստ. թույլ չէր տալիս, որպեսզի մոտենային և այդ աճյունները վերցնեին:

Նույնիսկ միջազգային կազմակերպությունների բոլոր ջանքերը արդյունք չտվեցին, ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկին թույլ չտվեցին դեպքի վայր: Հայկական կողմին ի՞նչ էր մնում անել, և հայկական կողմը փայլուն կատարեց իր գործը: Կազմակերպվել է օպերացիա, որի նպատակն է եղել սպաների աճյունների այնտեղից հանել, և այդ օպերացիայի ընթացքում, բնական է, ադրբեջանական կողմից նաև զոհեր են եղել»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Այս համատեքստում Պաշտպանության նախկին նախարարը մեր խնդրանքով նաև գնահատեց ԵԱՀԿ-ի` հակամարտություններով զբաղվող միակ մասնագիտացված կառույցի դերակատարությունն այս հարցում և մասնավորապես այն փաստը, որ ԵԱՀԿ-ն ի վիճակի չեղավ դիվանագիտական միջոցներով վերադարձնել հայ սպաների աճյունները: «Ակնհայտ է մի բան, որ այդ կազմակերպությունը որևէ ազդեցություն չունի ադրբեջանական կողմի վրա, և Ադրբեջանը որևէ նշանակություն չի տալիս այդ կազմակերպություններին»,- նշեց մեր զրուցակիցը:


Դիտել TOP, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն