Գլխավոր » Լրահոս

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 163 մլն դրամ է տրամադրելու «Հայաստան» հիմնադրամին

Հոկտեմբեր 2, 2009թ. 16:00

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսում է 163 միլիոն ՀՀ դրամ հատկացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2009 թվականի հեռուստամարաթոնը հովանավորելու նպատակով:

Արդեն չորրորդ տարին է, ինչ  ՎիվաՍել-ՄՏՍ-ը հեռուստամարաթոնի հավանավորն է: Այս տարի  նոյեմբերի 26-ին հեռուստամարաթոնը հեռարձակվելու է Լոս-Անջելեսից: Այդ օրն ամբողջ աշխարհում հեռուստամարաթոնը դիտելու հնարավորություն կունենա ավելի քան 50 միլիոն ընտանիք: Իսկ   հավաքված հանգանակությունները կուղղվեն Շուշիի ենթակառուցվածքների վերականգնմանը: Միաժամանակ կշարունակվի Հայաստանի եւ Արցախի գյուղական համայնքների զարգացման ծրագիրը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2009-ի դրամահավաքին իր  բաժանորդներին բջջային հեռախոսով նվիրատվություն կատարելու նոր հնարավորություն է ընձեռում.  հոկտեմբերի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ը գործում է երեք կարճ համար` 5555, 5556 եւ 5557, որոնց դատարկ հաղորդագրություն ուղարկելով` բաժանորդը կատարում է համապատասխանաբար 200, 600 եւ 1000 դրամի նվիրատվություն (ներառյալ ԱԱՀ-ն): Այսպիսով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ավելի քան երկու միլիոն բաժանորդ նման կերպ հնարավորություն է ստանում նվիրատվություն կատարել:
§Ուզում եմ գործարար հանրությանը կոչ անել` ակտիվորեն ներգրավվել նախաձեռնության մեջ եւ սեփական լուման ներդնել այս ազգանվեր գործում: Միասին մենք կարող ենք հնարավորություն ստեղծել մեր երեխաների համար: Միասին մենք կարող ենք ապացուցել, որ ի զորու ենք ստանձնել եւ իրականացնել կարեւոր ծրագրեր: Միասին մենք կարող ենք ապացուցել, որ համախմբված ազգ ենք` ի զորու հասնելու ազգային նպատակների»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կարինե Պետրոսյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն