Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Գարեգին Նժդեհ. “Ներքին թշնամին զինակիցն է ու եղբայրը արտաքին թշնամու”

Դեկտեմբեր 17, 2014թ. 01:08

Հին է սրա պատմութիւնը: Նա երէկ չէ ծնւել եւ վաղը չպիտի մեռնի: Խօսել սրա մասին կը նշանակէ պատմել մեր ցեղի պատմութեան ամենատխուր էջերը:
Դա զինակիցն է ու եղբայրը արտաքին թշնամու, որի մասին հայոց պատմութիւնն ասում է զայրոյթով՝ «Շապուհի զօրքերը կ՚առաջնորդէին հայանուն դաւաճանները՝ ծանօթ Հայաստանի դիրքերին ու դրութեան»: Ազգադաւն է նա, որի սեւ գործերի մասին խօսելիս վաղուայ պատմիչը զզուանքով պիտի գրէ՝ «Տաճիկ զօրքերին դէպի Հայաստան կ՚առաջնորդէին հայանուն կարմիրները»:

Երէկ նա չէր ճանաչում ազգային անկախ պետութիւն, այսօր ներքին թշնամին կաշուից դուրս է գալիս արդարացնելու եւ ամրացնելու օտար իշխանութիւնը Հայաստանում:
Օտարի լուծը ժամանակին նա արդարացրել է Պարսկահայաստանում, Տաճկահայաստանում, Ռուսահայաստանում, եւ վաղը եթէ իրերու բերումով թաթարները մտան մեր երկիրը, եւ վաղը եթէ մեր երկրում ապրող մի բուռ եզիդներն իսկ արիութիւն ունեցան հայութեան պարտադրելու իրենց գերիշխանութիւնը – ներքին թշնամին՝ անարի հայը, ծափ կը զարնէ եւ սրանց:


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն