Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

«Հավատքը ծաղրանկարել պետք չէ». aravot.am

Հունվար 9, 2015թ. 16:27

«Մարդու հոգեբանությունը, սկզբունքը չի կարելի ծաղրել»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով չորեքշաբթի Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանը, որի արդյունքում զոհվել է «Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթի 10 լրագրող եւ 2 ոստիկան, ասաց «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը:

Պարոն Տեր-Եսայանը համարում է, որ շաբաթաթերթը ծայրահեղ գործողություններ է կատարել: Ըստ նրա՝ կարելի է ծաղրանկարել քաղաքական գործիչներին, իսկ հավատքը ծաղրանկարել պետք չէ. «Ո՞վ է իրեն թույլ տվել այդպիսի նկար նկարել: Ինքը շատ մարդկանց է ծաղրել, եւ այդ իրավունքը նա չունի: Կարող են Օբամայի ականջները մեծ նկարել, կարող են քննադատել բոլորին, բայց հավատքին կպնել պետք չէ, չի՛ կարելի»: Տիգրան Տեր-Եսայանի խոսքերով՝ պետք չէր հասցնել նրան, որ այդպիսի գործողություններ կատարվեին, եւ այդ գործողությունների արդյունքում զոհվեր 12 մարդ. «Դուք հասցրեցիք դրան, քաղաքական գործիչները հասցրեցին դրանց: Մարդկանց փախստականի կարգավիճակ տվեցին, բերեցին Եվրոպա, բա ի՞նչ պետք է անեին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն