Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ. ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԳՐՈՂ-ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԸ
Թեև այսօր Լևոն Տեր -Պետրոսյանի ծննդյան տարեդարձն է, բայց չեմ կարող շնորհավորել ու չեմ վարանում իմ բացահայտումը կրկին ներկայացնել բոլոր նրանց, ովքեր տառապում են լևոնացավով. մի մարդու, որը հիմք դրեց երկրում բոլոր տեսակի արատավոր երևույթներին. նրա վարած ապազգային քայլերի պատճառով մեր այդքան թանկ ձեռք բերած անկախությունը՝ Ղարաբաղի հաղթանակները ջուրը լցվեցին…
Լևոնը դեռ Ղարաբաղյան շարժման տարիներից փայլում էր իր հռետորությամբ. դրա համար էլ եղածների մեջ նա ընտրվեց առաջնորդ: Բոլոր ժամանակներում նա կարողանում էր իր շուրջը հավաքել բազմություն. նա ամբոխավարության մեծ գիտակ է… Գիտի ի՞նչ ասել, ե՞րբ ասել, ինչի մասին խոսել, որ ժողովրդին բորբոքի, ոտքի հանի…
Նորից հիմա բեմահարթակում Լևոնն է ու էլի ստվար բազմություն:
Լևոնը եթե նամուս ունենար, նախ չպետք է այդ հարթակի վրա երևար. մարտիմեկյան 10 զոհերի առաջին պատասխանատուն հենց ինքն է. ուղղիղ 10 օր ժողովրդին պատրաստեց հեղափոխության, բայց մարտի մեկին նավը լքող առնետի նման իր կաշին փրկելու համար գնաց փակվեց իր ամրոցում. մինչև վերջ տեր չկանգնեց. զգաց, որ հասցրել էր խաղաղ ցուցարարներից վերածվել է անկառավարելի ամբոխի. շուտ զգաց արյան հոտը, իր միսիան ավարտված համարելով շտապեց սեփական անվտանգության մասին հոգալ, ոչինչ, որ իր պատճառով արյուն կթափվեր. վստահ էր, որ հաղթելու էր, բայց իր հաշվարկների մեջ սխալվեց. չէր պատկերացնում, որ ողբերգական ավարտ կունենար, որ 10-ը հայ երիտասարդի կյանքի գին կարժենար այդ չստացված հեղափոխությունը, որն իրեն պետք է թագավոր կարգեր… Հիմա, երբ նորից դուրս է եկել հրապարակ ու կանգնել Ծառուկյանի կողքին, էլի մի փորացավ ունի. գիտի, որ նայիվ ժողովուրդ ենք, շուտ համոզվող…
2008 թվականին նախագահի թեկնածու Լևոն Տեր Պետրոսյանը նախընտրական հանրահավաքներում իր ուղեղի փայլատակումներից ծնունդ առած «լուսավոր» մտքերն էր շաղ տալիս հավաքվածների վստահությունը շահելու համար, ասում էր`. «Որպեսզի Հայաստանը տնտեսապես հզորանա ու հայ-թուրքական սահմանը բացվի, պետք է հրաժարվենք Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից, իսկ Ղարաբաղն էլ պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ լայն ինքնավարությամբ»:
Չմոռանամ ասել, որ այդ հանրահավաքը ֆինանսավորվում էր նաև Թուրքիայի կողմից. (այդ օրերին գրեցին շատ թերթեր) Թուրքիան անգլիական մի բանկի միջոցով 5միլ. դոլար էր փոխանցել: Այլապես Լևոնը 10-ը գիշեր ու զօր չէր կարող ժողովրդին պահել Ազատության հրապարակում:
Լևոն Տեր Պետրոսյանը էն գլխեն գիտեր, թե ինչ քար է գցել փոսը, (խոսքը 1994-ի Բիշքեկում կնքաված զինադադարի խայտառակ պարտվողական համաձայնագրի մասին է), որը ո’չ ինքը և ո’չ էլ հաջորդ երկու նախագահները չկարողացան հանել այդ քարը փոսից, դրա համար էլ ցուցանում էր ստեղծված վիճակից դուրս գալու «միակ ու ճիշտ» ուղին՝ «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լայն ինքնավարությամբ» ՝ սահմանի բացումն էլ ցեղասպանությունն ուրանալու հաշվին…
Հավաքվածներից ոչ-ոք չհանդգնեց հարց ուղղել առաջին նախագահին` եթե Ղարաբաղի կարգավիճակը տեսնում էր Ադրբեջանի կազմում, բա մեր կռիվն ինչի՞ համար էր. այսքան արյունը, մութը, ցուրտը, սովը, զրկանքները, արտագաղթը… այս ինչուների շարանը շա՜տ երկար է, բայց պատասխա՞ն… Իհարկե, Լևոն Տեր Պետրոսյանը չունի այդ ինչուների իրական պատասխանը, քանզի եղած պատասխանները մտածածին են՝ աբսուրդ…
Շատ եմ ցավում 10-ը զոհերի համար, բայց 2008-ի մարտի 1-ի հեղափոխության տապալումը կանխեց մասոնության մուտքը մեր երկիր, այլապես 10000-ից ավել մարդ այդքան հիպնոսացած չէին լինի, որ չնկատեին, թե ի՞նչ էր կատարվում ու այդ պայքարն ի՞նչի համար էր, ու՞մ համար էր… Վստահ կարող եմ բարձրաձայնել,այն, որ Լևոնը մասոն է, օթյակի անդամ, ու աշխատում է նրանց հրահանգով, դա հաստատ է ու ապացուցում է ինտերնետում դեռ պահպանվող 2008- ի մարտի մեկից առաջ Ազատության հրապարակում Լևոնի Ջհուդական պարը, և մի քանի Իսրայելական դրոշների ծածանումը Ազատության հրապարակում, որը գալիս է փաստելու, որ այդ հանրահավաքը ֆինանսավորվում էր մասոնների կողմից ու այդ արարողությունը’ Ջհուդական “Հավանագիլա” պարի և դրոշների ծածանումի նկարահանված կադրերը հատուկ էին արված շեֆերին ուղարկելու համար:
Երբ վերլուծում ենք, պարզ է դառնում թե ու՞մ էր պետք 2008-ի մարտիմեկյան հեղափոխությունն ու դրա հաղթանակը… Միթե՞ պարզ չի երևում, որ սա հատուկ նկարահանված կադրեր են. մեկ Իսրայելի դրոշն են նկարել, մեկ Լևոնի պարը: Այս նկարահանումը հատուկ պատվերով է արված… ՈՒղղակի Լևոնը այդ պարը պարելու համար կարողացավ ժողովրդին տրամադրել, որ իբր «երգի-պարի հեղափոխություն է». ուրիշ պատրվակ չուներ այդ պարը պարելու համար. դե, մենք էլ սենտիմենտալ ազգ ենք ու շուտ հավատացող. համ էլ այդ պահին ժողովուրդը Լևոնի հիպնոսի տակ էր. ոչ մեկն ինքն իրեն հարց չտվեց. Ինչու՞ հրեական պար, ոչ՝ Քոչարի, կամ ի՞նչ գործ ուներ ազատության հրապարակում Իսրայելի դրոշները ու ոչ մեր է եռագույնը…
ՈՒղղակի խորը վերլուծել է պետք. ապացույցները վավերացնում են իմ պնդումների ճշմարտացիությունը…
Ես պարտավոր էի այս բացահայտումս հրապարկավ կրկին բարձրաձայնել, թեև էլի տարբեր առիթներով գրել եմ. մենք իրավունք չունենք սխալվելու. գայթակղվելու ճառերով. ջնջեք մեկընդմիշտ այս «Լևոն թագավորի» անունը, որի վարած ապազգային քայլերի համար այսօր կանգնել ենք փաստի առաջ. հոգևարք է ապրում մեր հայրենիքը’ աղքատ ժողովուրդ, դատարկված Հայաստան…
Խնդրանքս է. ազգովի փնտրենք, գտնենք այն արժանավորին, այն նվիրյալին, որն ունի մաքուր կենսագրություն, որն իրականում տեր կկանգնի մեր կործանվող հայրենիքին: Ոչ թե ինչպես Հայաստանի սահմանադրությունն է պարտադրում, թե նախագահ կարող է ընտրվել միայն 5 տարի հայրենիքում ապրողը, այլ’ յուրաքանչյուր հայ` լինի սփյուռքից, թե Հայաստանից, ով պատասխանատվություն կվերցնի, կմտնի այդ լծի տակ, կփրկի համայն հայության հայրենիքը’ Հայաստանը:
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
(Գրող-հրապարակախոս)
http://www.youtube.com/watch?v=FYIBZvOcJCA…












