Գլխավոր » Լրահոս

Ֆրանսիան բարձր է գնահատում Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացը

Հոկտեմբեր 2, 2009թ. 18:23

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցող, Ֆրանսիայի` Եվրոպայի հետ աշխատանքների պատասխանատու նախարար Պիեռ Լելոնջը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ պաշտոնական Փարիզը բարձր է գնահատում Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված բանակցային գործընթացը և պատրաստ է ամեն կերպ աջակցել երկու երկրներին` հարաբերությունների բարելավման և սահմանի բացման գործում: Ըստ նրա, բոլոր կողմերը պետք է նպաստեն Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը:

Պիեռ Լելոնջը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Թուրքիայի նախագահ Աբդուլ Գյուլը Ֆրանսիայում <Թուրքիայի օրերի> կապակցությամբ Փարիզ է այցելելու և սպասվում է, որ Սարկոզի-Գյուլ հանդիպմանը կքննարկվի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն