Նալբանդյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ
Հունվար 12, 2015թ. 20:04
Հունվարի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունը։ ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ զրուցակիցները կարևորել են տվյալ գործով Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինների համագործակցությունը։ Սերգեյ Լավրովը իր ցավակցություններն է հայտնել և վստահեցրել, որ ռուսաստանյան կողմը անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի` հանցագործության շուտափույթ բացահայտման հարցում։












