Գլխավոր » Լրահոս

Ազգային կուսակցությունները բոյկոտելու են ՀՀ նախագահի պատվին ճաշկերույթը

Հոկտեմբեր 2, 2009թ. 18:43

Ամերիկայի Արեւմտյան շրջանի երեք ազգային կուսակցությունները` Դաշնակցությունը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան եւ Ռամկավար Ազատական կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, Հայաստանի Նախագահի` հոկտեմբերի 4-ին Լոս-Անջելես կատարելիք այցի վերաբերյալ` շեշտելով, որ թեև ներկա են գտնվելու նախագահի հետ խորհրդակցական հանդիպմանը, որպեսզի ուղղակիորեն նախագահին փոխանցեն նախաստորագրված արձանագրություններին արմատապես հակադրվելու իրենց հիմնավորումները, այնուամենայիվ, որոշել են ներկա չգտնվել ճաշկերույթին, որ նույն օրը կազմակերպվելու է ի պատիվ նախագահի: Հայտարարության մեջ նշված է.«Ի տես նախագահի կողմից ազգավնաս փաստաթղթի տակ ստորագրելու անհասկանալի ու դատապարտելի աճապարանքի, չենք կարող մեր վիրավորանքը չթաքցնել, եւ մեր ժողովրդի համար սև թվականի նախօրեին չենք կարող մասնակցել ի պատիվ նախագահի կազմակերպված հանդիսավոր որևէ միջոցառման, որը միայն ու միայն նվիրագործում է մեր պատմության, մեր նահատակների հիշատակի, մեր ազգային արժանապատվության ու մեր հավաքական համոզումների դեմ նետված արհամարհանքը ու նսեմացնում է մեր ազգային պահանջատիրական պայքարը»:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն