Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Ռուսաստան

Գյուրիում տեղի ունեցած ոճրագործության դատավարությունը պետք է լինի Հայաստանում. Շավարշ Քոչարյան

Հունվար 15, 2015թ. 14:09

«Միայն մի բան կարող եմ նշել, որ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ոճրագործության դատավարությունը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում»: Այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Փոխնախարարը նշեց, որ եթե ռուսական ռազմաբազայի զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը հանցագործություն է կատարել ռազմաբազայի տարածքից դուրս, ապա այդ գործը գտնվելու է հայկական իրավասության տակ, իսկ եթե դա կատարվել է ռազմաբազայի տեղակայման տարածքում կամ ռազմական հանցագործություն է, ապա այդ դեպքում` իրավասությունը ռուսական կողմինն է:

«Տվյալ դեպքում ունենք երկու տեսակի հանցագործություն. մեկը ծանր հանցագործություն է, որը կապված է սպանությունների հետ, մյուսն այն հանցագործությունն է, որ գտնվում է նրանց իրավասության տակ` զինծառայության վայրի լքում, ռազմաբազայի տարածքից դուրս զենքով հայտնվելը: Սա նշանակում է, որ պետք է լինի համագործակցություն ՀՀ-ի և ՌԴ-ի դատական մարմինների միջև, որպեսզի երկու ուղղություններով դատավարությունը մինչև վերջ ավարտվի: Մի բան միայն կարող եմ նշել, որ ամեն դեպքում դատավարությունը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Շ.Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հունվարի 12-ին ընդունել էր ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին: Հանդիպմանը երկուստեք խորը մտահոգություն է հայտնվել հունվարի 12-ին Գյումրիում կատարված Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ:

Ռուսաստանի դեսպանը դեպքի առնչությամբ հայտնել է իր ցավակցությունը և նշել, որ ռուսաստանյան կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում:


Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն