Սարգսյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի եւս մեկ անգամ ցավակցություն հայտնի Գյումրիում մի քանի օր առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին, ինչպես նաեւ ամբողջ հայ ժողովրդին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով, զրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կանցկացվեն ամենասեղմ ժամկետներում, եւ մեղավորներն օրենքով նախատեսված պատիժ կկրեն:
Ռուսաստանի նախագահը նաեւ հույս է հայտնել, որ Հայաստան ժամանակ ռուսաստանցի բժիշկները հայ գործընկերների հետ անհրաժեշտ ամեն ինչ կանեն՝ ողբերգության արդյունքում ողջ մնացած 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին բարձրորակ բուժօգնություն ցուցաբերելու համար: Պուտինը վստահեցրել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է բժշկական ինքնաթիռ ուղարկել՝ հետագա բուժման նպատակով փոքրիկին Մոսկվա տեղափոխելու համար:
Բացի այդ, հեռախոսազրույցում Պուտինն եւ Սարգսյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ հարցեր:












