Գլխավոր » TOP, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան, Տարածաշրջան

Ցավն այս, ցնցելով ու համախմբելով մեզ, պահանջում է հետևողական լինելու` ճշմարտության բացահայտման մեջ. Թաթուլ Մանասերյան

Հունվար 19, 2015թ. 23:13

Իմ սիրելի հայեր: Լինում են պահեր, երբ մարդ անկարող է… բառերով արտաբերել իր ապրումները: Եվ ատամները սեղմած` լռում է, իսկ վշտակցության արցունքները պարզապես դեպի ներս են հորդում… Անկախ նրանից, թե ով` ինչ արտահայտչաձևեր է ընտրում, երկու բան կա անելու. աղոթելու սպանվածների հոգիների համար և պահանջելու ճշմարտության բացահայտում և համարժեք պատիժ: Եվ ոչ երբևէ` խրատ կարդալու մեկս մյուսին, խարազանելու մորթապաշտներին, այս կամ այն գործոնը շահարկողներին, կեղծ բարեպաշտներին և այլոց /նրանք իրենց պատիժը ստանում են Բարձրյալից/: Ցավն այս, ցնցելով ու համախմբելով մեզ, պահանջում է հետևողական լինելու` ճշմարտության բացահայտման մեջ: Արդեն բազմաթիվ ”պատահական” անհամապատասխանություններ են այսօր գրանցվում ստացված խոստովանություն-բարբաջանքներից: Ես անձամբ դեմ եմ Ռուսաստանի իշխանություններին կամ ռուսական բանակը «սև սատանայի» կերպարանքով ներկայացնելուց, բայց հեռու եմ նաև այն համոզմունքից, որ մի ճիվաղ կարող էր այսքան դժբախտություն բերել մեզ` առանց պատվերի ու երաշխիքների:

Հորդորում եմ բոլորիս` նախ, պահանջելու մեր` հայկական հեռուստաընկերություններից ու ռադիոկայաններից գոնե մեկ օր դադարեցնելու համերգները, զվարճալի հաղորդումներն ու ֆիլմերը եթե իշխանություններն այդքան աննպատակահարմար են գտնում սգո օր հայտարարել;
Երկրորդ, վաղը կամ մյուս օրը հայտարարել Ավետիսյանների հիշատակի օր և Մայր Աթոռին դիմել` սուրբ պատարագ մատուցելու փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի և նրա ընտանիքի սպանված մյուս անդամների հիշատակին;
Երրորդ, հորդորել Ռուսաստանի իշխանություններին` Հայաստանի իրավապահներին հանձնել հանցագործին, այլապես այս ամենը հայ ժողովրդի կողմից կդիտվի որպես հովանավորչություն` իր բոլոր հետևանքներով հանդերձ:
Փորձենք հետևողական լինել և հեռու մնալ անհարկի թշնամանքից ու հարցը քաղաքականացնելուց:
Հանգստություն յոթ անմեղ հոգիներին: Ամեն:

Իր ֆեյսբուքյան էջում գրում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:


Դիտել TOP, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն