Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Գյումրիի ավագանին ուղերձով դիմել է Գևորգ Կոստանյանին. «Արմենպրես»

Հունվար 19, 2015թ. 22:04

Գյումրի քաղաքի ավագանին հունվարի 19-ին գումարել է արտահերթ նիստ՝ կապված հունվարի 12-ի և դրան հաջորդած օրերի իրադարձություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավագանին նիստը սկսել է մեկ րոպե լռությամբ: Ավագանու քննարկմանը ներկայացված էր օրակարգային մեկ հիմնական և ևս մեկ լրացուցիչ հարց: Օրակարգային առաջին հարցը, որը միաձայն ընդունվեց ավագանու անդամների կողմից, ուղերձն էր: Միաձայն ընդունվեց նաև ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղղված ուղերձը, որում ասված է. «Հարգելի պարոն դատախազ, 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած ահավոր ողբերգությունը ցնցել է ողջ Գյումրին և համայն հայությանը: Ողբերգությունն առաջացրել է համայնքի բնակիչների արդարացի վրդովմունքը: Ազգաբնակչության մեջ տիրող լարվածությունը չի թուլանում, որը հղի է լուրջ հետևանքներով, ինչի ականատեսը եղանք վերջին օրերին: Համոզված ենք, որ ստեղված իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել գործուն քայլեր: Այդ կապակացությամբ ակնկալում ենք ձեր միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահ մարմիններին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությանը տեղի ունենա ՀՀ-ում: Հուսով ենք` արդարադատությունը կհաղթանակի և մեղավորները կստանան արժանի պատիժ օրենքի ողջ խստությամբ»:


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն