Փոքրիկի մահվան բոթից կարծես քարացած լինի Գյումրին
Հունվար 20, 2015թ. 00:08
Փոքրիկի մահվան բոթից շոկի մեջ է հայտնվել ամբողջ քաղաքը: Կարծես քարացած լինի Գյումրին՝ անդորր է ամպրոպից առաջ: Փոքրիկի հուղարկավորությունը ոչ միայն սգո, այլ նաև անարդարության հանդեպ բողոքի հզոր երթի է վերածվելու:
Ով գիտե գուցե իրավացի է Միքայել սրբազանը՝ «Մխիթարված լինենք, որ երկնքում մի հրեշտակ ավելացավ»:
Հ.Գ. Իսկ այս պահին մեծ թվով ոստիկանական ուժերը հսկում են ՌԴ հյուպատոսարանը, ռազմաբազան և այլն:
Այս մասին գրում է Վահան Թումասյանը shirakcentre.org-ում:












