Թշնամու կրակից պայմանագրային զինվոր է զոհվել
Հունվար 21, 2015թ. 19:03
Հունվարի 21-ին ժամը 18:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում թշնամու կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանը:
Արման Ուդումյանը սահմանամերձ Չորաթան գյուղի բնակիչ է, ծնված 1980 թվականին:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում Արման Ռաշիդի Ուդումյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:












