Ովքե՞ր են նախախորհրդարանում
Նախախորհրդարանի անդամները հայտարարում են, թե ծեծի է ենթարկվել լրագրող Անուշավան Շահնազարյանը: Պարզվեց, որ իրականությանը չի համապատասխանում՝ սուտ է, Անուշավան Շահնազարյան անունով ներկայացող անձը լրագրող չէ: Իսկ թե ի՞նչ մասնագիտություն ունի՝ հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե ինչո՞ւ է Անուշավանը ներկայանում որպես լրագրող: Փոխարենը, տեղեկացանք, որ նա եկել է Ռոստովից ու ներկայացնում է՝ <Արևմտյան Հայաստանի հայերի ազգային ժողով> կոչվող կասկածելի ծագում ունեցող կազմակերպությունը: Այս մասին մեզ հայտնեց հիշյալ կառույցի անդամներից մեկը:
Տեղեկացնենք, որ այն գործում է Փարիզում:
Հիշյալ կազմակերպության ղեկավարը նույնքան կասկածելի մի անձ է՝ Թիարի անունով: Ով Հայաստանում ներկայանում է իբրև ֆրանսահայ Արմենակ Ափրահամեան: Մի անձնավորություն, ով հայտնի է քրդերի ու թուրքերի հետ իր մութ կապերով: Այս մասին դարձյալ տեղեկացնում են Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի համագումարի ներկայացուցիչները:
Մի տեղեկատվություն ևս. Արմենակ Ափրահամեան ներկայացող կասկածելի այս անձը Ժիրայր Սեֆիլյանի մտերիմ ընկերն է: Ի դեպ, Արմենակը հայտարարում է, թե ինքը արցախյան ազատամարտի մասնակից է: Պարզվում է, սա ևս մի խայտառակ ՍՈՒՏ է:
Հիմա պարզ է չէ՞, թե Նախախորհրդարան կոչվածում ովքե՞ր են հավաքվել:
Հետևությունը թողնում ենք համապատասխան կառույցներին:












