Ժողովուրդ ջան, Դուք մի բան հասկանում ե՞ք…Արամ Կարապետյան
Փետրվար 9, 2015թ. 00:37
Ժողովուրդ ջան, Դուք մի բան հասկանում ե՞ք…
Եթե հավատանք ասածներին, Պերմյակովը մի ամբողջ ընտանիք գնդակահարում է և թողնում է իր անուն-ազգանունով պիտակավորված շորերը, կոշիկները, ինքնաձիգը…
Գալիս` մի քանի հոգով դիմակավորված,գաղտնի առևանգում են ակտիվիստ երիտասարդին որպես ծեծեն ու ոչ մեկը իրենց չճանանչի, բայց անպայման մեկը ինքնաձիգով է լինում, որպեսզի բոլորը հասկանան, որ կատարողները իշխանության հետ կապ ունեն…
Որ քաղաքական սպանությունները ու ծեծերը միշտ կազմակերպել է օրվա իշխանությունը, կարծում եմ որևէ մեկը չի կասկածում… Բայց այսպես բացահա՞յտ…












