Արցախ մեկնած ԱԺ պատգամավորական խումբը վերադարձել է
Արցախ մեկնած ԱԺ պատգամավորական խումբը վերադարձել է և այժմ աշխատում է հայտարարության տեքստի վրա:
Տեղեկացնենք, որ հայաստանյան խումբը հանդիպել է ԼՂՀ նախագահի, ԼՂՀ ԱԺ նախագահի, ԱԺ խմբակցությունների , ուժային կառույցների ներկայացուցիչների և այլ պաշտոնատար անձանց հետ: Նաև զրույցել արցախցիների հետ:
<Մարդիկ իրենց տեսակետներն էին հայտնում, թե ինչ է եղել, ոնց, կոնկրետ ինքն ինչ մասնակցություն է ունեցել: Մեզ հավաստիացրին, որ կուսումնասիրեն կատարվածը: Արդեն երկու քրեական գործ կա հարուցված ղարաբաղյան կողմի մասնակիցներին ծեծի ենթարկելու վերաբերյալ: Նշանակվել է նաև ծառայողական քննություն, դատախազության կողմից էլ նյութերի ուսումնասիրություն կա»,- ասաց «Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Նաև նկատեց, թե երկու ամիս շարունակ ԼՂՀ իշխանությունները տարբեր խողովակներով տեղեկացրել, հորդորել են, որ նման այց դեպի Արցախ տեղի չունենա, բայց այդ հորդորները անտեսվել են։ ատգամավորի փոխանցմամբ ԼՂՀ իշխանությունները ներկայացրել են իրենց օրենսդրական դաշտը.<Չմոռանանք, որ Արցախում ռազմական իրավիճակ կա, և չնայած ինչ-ինչ ազատություններին, իրենց տարբեր օրենքներով տարբեր խնդիրներ կան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ քննությունը պետք է պարզի, թե կոնկրետ այդ ժամանակ սադրանքներ եղե՞լ են, թե ոչ:












