Ոչ-ոք իրավունք չունի, Ապրիլի 24-ը՝ Սգո եւ Հիշատակի օրը վերածելու անձնական շահերի ու ամբիցիաների դաշտի
Բոլոր այն ընկերներին, որոնք բուռն ցանկությամբ իմ ասածները շեղում են եւ փորձում են ենթարկել իրենց չափանիշներին:
1. Արցախի բոլոր ազատամարտիկներին, հերոսներին, ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ, բոլոր հերոսները արժանի են գնահատվելու եւ նույնիսկ գերագնահատվելու, ֆինանսապես, տնտեսապես եւ ՓԱՌՔՈՎ:
2. Նախախորհրդարանի կատարած երթը, խաղաղ երթ չէր, անհեռանկար, ապակայունացնող երթ էր:կապ չունի երթ կատարողը ազատամարտիկ էր, թե Հռոմի պապն էր, մի օգտագործեք «Ազատամարտիկ-Հերոս » անունը:
3. Ոստիկանների կատարած « ծեծ ,ջարդը, թալանը» որակում եմ հանցագործություն եւ ընդհանրապես պետության մեջ ցանկացած բռնություն դատապարտում եմ:
4. Ոչ ոք իրավունք չունի հայրենիքի խնդիրները սադրանքի վերածել, մեր Հայրենիքը պաշտպանելու եւ հզորացնելու կարիք ունի, ոչ ԹԵ ապակայունացնելու:
5. Իրավունք չունեն, ոչ-ոք իրավունք չունի, Ապրիլի 24-ը՝ Սգո եւ Հիշատակի օրը վերածելու անձնական շահերի ու ամբիցիաների դաշտի:
Գրում է գերմանաբնակ Կարինե Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում












