Իգոր Մուրադյանի հերթական մուտիլովկան
Փետրվար 9, 2015թ. 22:16
Օրեր առաջ Իգոր Մուրադյանը հայտարարեց, թե Բերձորի դեպքերից հետո, ի պատասխան Արցախի ոստիկանության ցուցաբերած քայլերի, ինքը վերադարձնում է ԼՂՀ շնորհած մեդալը:
ArmarLur.com-ի հետ հարցազրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը տեղկացրեց, թե Արցախ կատարած քաղաքական երթի <կարկառուն դեմք> Իգոր Մուրադյանը իրականում մեդալը չի վերադարձրել, այլ միայն վկայականը.
<Սա փաստում է նրա անհեթեթ պահվածքի մասին, եթե մերժում է, ուրեմն, թող բարի լինի տղամարդավարի ամբողջը վերադարձնի, այլ ոչ թե կիսատ-պռատ քայլեր անի: Սա նրա հերթական մուտիլովկան է>, ասել է Դավիթ Բաբայանը:












