Գլխավոր » NKR, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

ԱՄՆ նորանշանակ դեսպանը խոսել է ԼՂ հիմնախնդրից ու Հայոց ցեղասպանությունից

Փետրվար 9, 2015թ. 23:46

Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով՝ իր առաքելության նպատակն է ազատ և բարգավաճ Հայաստանը` հարևանների հետ խաղաղության պայմաններում: Այս մասին գրում է <Ազատություն> ռադիոկայանը

Այդ նպատակներին հասնելու համար, ըստ դեսպանի, առաջնահերթություն է լինելու աջակցել Հայաստանի կառավարությանը և մարդկանց, որոնք ամրապնդում են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, նաև՝ ազատականացնել տնտեսությունը և ընդլայնել առևտրաշրջանառությունը գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ:

Ռիչարդ Միլսն առանձնացրել է երկու հիմնական հարց.

«Առաջինը տարածաշրջանային խաղաղությունն է: Անցյալ տարվանից Լեռնային Ղարաբաղի սահմանագծին զոհերի և բռնությունների կտրուկ աճը շատ անհանգստացնող է, և դա որևէ ժողովրդի շահերից չի բխում: Միացյալ Նահանգները գնահատում է Հայաստանի հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: ԱՄՆ-ը հավատարիմ է խաղաղության հասնելու համար կողմերին օգնելու և Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունների միջոցով կարգավորման հասնելու հարցում»,- ասել է դեսպանը:

Ռիչարդ Միլսի խոսքով՝ Երևանում առաջնահերթություն կլինի աջակցել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ջանքերին՝ ճնշելու աճող և մտահոգիչ բռնությունները՝ խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով:

Դեսպանը Երևանում իր գործունեության համար կարևորագույն մյուս հարցն է համարել «20-րդ դարի ամենաահավոր վայրագություններից մեկի ոգեկոչումը»: Դեսպանը նշել է, որ գնահատում է առաջիկա ամիսներին Հայաստանում այս տարելիցը նշելու հարցի պատասխանատվությունը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքում այսօր հրապարակված տեղեկատվության համաձայն՝ նոր դեսպանը հայերեն ասել է, որ 1915 թվականը հատուկ կարևորություն ունի ամբողջ աշխարհի համար: Դեսպանը խոստացել է իր աշխատանքով ցույց տալ, որ Միացյալ Նահանգներն ու ամերիկացիները հայերին սատարում են:

«Երբեք չեն մոռանա այս ողբերգությունը, որի ժամանակ ավելի քան մեկ միլիոն մարդ է սպանվել»,- ասել է Միլսը։


Դիտել NKR, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն