Գլխավոր » Regions, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան

Ադրբեջանի իշխանությունների մոտ տպավորություն է ստեղծվել, թե կարող են օգտվել Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունից. Կոլերով

Փետրվար 11, 2015թ. 00:35

Խոսելով ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման մասին ռուսական «Ռեգնում» լրատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը ասել է հետևյալը.

«Ադրբեջանի իշխանությունների մոտ տպավորություն է ստեղծվել, թե կարող են օգտվել Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունից: «Նրանք գտնում են, որ Հայաստանը Ռուսաստանի հետ բարեկամության հետևանքով աշխարհում թույլ դիրքում է հայտնվել, այսինքն` Ռուսաստանի հետ սերտ գործընկերության արդյունքում Հայաստանի վրա ստվեր է ընկել: Այս իրավիճակում Ադրբեջանը ցանկանում է ներկայացնել իրեն՝ որպես Արևմուտքի համախոհ Ռուսաստանի գործընկեր և իր թշնամի Հայաստանի դեմ պայքարում: Այս գաղափարից ելնելով` Ադրբեջանը ցանկանում է ավելիին հասնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Արևմուտքի հետ: Ես վստահ եմ, որ դա Ադրբեջանին չի օգնի, քանի որ, իմ համոզմամբ, Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ ևս առաջիկայում լինելու են տարբեր մայդաններ, և Արևմուտքը փոխելու է Ալիևին իր դրածոյի հետ»,- ասել է Մոդեստ Կոլերովը:


Դիտել Regions, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն