Հայաստանն իրական ձեռքբերումներ է գրանցել. Էրիկ Ռուբին:
Փետրվար 11, 2015թ. 12:18
«Մենք պատրաստ ենք ՀՀ-ին աջակցել ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացման հարցում, որը Հայաստանի լուրջ ձեռքբերումներից է: Փաստ է, որ Հայաստանն ունի իրական բազմակուսակցական խորհրդարան, որ մամուլում գոյություն ունի իրական բանավեճ, Հայաստանում առկա է հավաքների ազատություն, առկա է հասարակություն, որում մարդիկ կարող են արտահայտել իրենց հայացքները, եւ մենք ցանկանում ենք սատարել այդ ամենը՝ աշխատելով իշխանությունների հետ: Իմ կարծիքով, այս ոլորտում Հայաստանն իրական ձեռքբերումներ է գրանցել վերջին տարիների ընթացքում»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը:












