Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ԲՀԿ-ն առավոտյան իշխանություն է խաղում, կեսօրին իշխանամետ է, երեկոյան ընդդիմություն, իսկ գիշերն էլ… Արտակ Զաքարյան

Փետրվար 13, 2015թ. 17:44

Քաղաքական դաշտում մեր բոլորիս ամենամեծ սխալն այն էր, որ ներմուծեցինք և նույնիսկ ձևակերպեցինք այսպես կոչված “ոչ իշխանական ուժ” հասկացությունը, որտեղից էլ սկիզբ առավ “այլընտրանք” կոչվածը: Արդյունքում արհեստածին ուժերի համար քաղաքական դաշտում բացվեց մարգինալության լայն լուսանցք, ինչն իրականում ենթադրում է գործունեություն առանց պատասխանատվության:

Դրա համար էլ ԲՀԿ – ն լինելով օլիգարխիայի դասական շահերի կրող անհատակենտրոն միավորում, առավոտյան իշխանություն է խաղում, կեսօրին իշխանամետ է, երեկոյան ընդդիմություն, իսկ գիշերն էլ ծայրահեղ հեղափոխական: Սրա վերջը մի օր պետք է տրվեր, որովհետև հասարակական տրամադրությունները պարբերաբար աղավաղելը հանգեցնելու էր քաղաքական դաշտի և քաղաքական մտքի իսպառ այլասերման:

Իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանըրում


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն