Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Այն մարդիկ, ովքեր մեկ, երկու, երեք անգամ ասելուց հետո չեն ընկալում, պետք է մի անգամ էլ բամփենք. Հովիկ Աբրահամյան

Փետրվար 14, 2015թ. 11:20

ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ խորհրդի նիստում այսպիսի ելույթ է ունեցել. «Ինչ վերաբերում է այդ ոտնձգություններին, հայտարարություններին, ես գտնում եմ, որ ես մեծ անելիքներ ունեմ և անելու եմ գործնականում՝ օգտագործելով իմ վարչապետի լիազորությունները, վարչական լծակները:

Եվ այն մարդիկ, ովքեր մեկ, երկու, երեք անգամ ասելուց հետո չեն ընկալում, պետք է մի անգամ էլ բամփենք»:
Ապա հավելել. «Ուժեղ և պատերազմ տեսած մարդը չի կարող լինել թուլամորթ, կարող է լինել հանդուրժող և ներողամիտ: Բայց վայ այն մարդկանց, ովքեր փորձում են շահագործել հանդուրժողականությունը և ներողամտությունը»:

Անդրադառնալով նախագահ Սարգսյանի` ՀՀԿ գործադիր խորհրդում հնչեցրած ելույթին,
ասել է. «Գտնում եմ, որ մեր հայտարարությունը շատ տեղին էր և համաձայն չեմ, որ ուշացած էր: Նորից եմ ուզում կրկնել, որ հանդուրժել ենք հանուն մեր երկրի, մեր կայունության համար»:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն