Բաղադրատոմս` Ալլա Լևոնյանից
Երգչուհի Ալլա Լևոնյանի առաջարկած բաղադրատոմսը կոչվում է “Միս ֆրանսիական ձևով”:
“Ես այս ուտեստը պատրաստում եմ աչքաչափով: Բարակ շերտով կտրատված տավարի միսը անհրաժեշտ է լավ ծեծել (ինչպես լանգետ պատրաստելիս) համեմել աղով, պղպեղով և դնել մի կողմ:
Ջեռոցը տաքացնել, թավայի վրա տեղ-տեղ կարագի կտորներ դնել և ծեծած միսը կողք-կողքի շարել թավայի մեջ: Մսի կտորների վրա կտրատած սունկ (շամպինիոն)շարել, վրայից թթվասեր քսել, ապա ամբողջը ծածկել քերիչով քերած պանրով ու դնել ջեռոցը:
Ջեռոցում թողնել 30-ից 40 րոպե:
Եփելու սկզբնական շրջանում ջուր է դուրս տալիս, տնային տնտեսուհիներին զգուշացնում է Ալլան, ու հավելում.”Պետք չէ անհանգստանալ, միսն այդ ջրի մեջ եփվում է, ապա կարմրում ևվարդագույն է դառնում: Ցանկության դեպքում կարելի է նաև սոխարած ավելացնել”:
Երգչուհին առաջարկում է պատրաստել նաև իր սիրած աղցանը:
“Ես հաճախ եմ պատրաստում այս աղցանը”,-ասում է Ալլան ու նկատում, թե այն հարմար է, քանի որ բոլոր օգտագործվող բաղադրիչները պատրաստի վիճակում խանութներում վաճառվում են:
Եվ առաջարկում իր սիրած աղցանը:
Անհրաժեշտ է վերցնել մեկական տուփ պահածոացված կտրատած սունկ, կտրատած զեյթուն և եգիպտացորեն, դրանք խառնել կես բաժակ կտրատած ընկույզի հետ: Այս ամենին ավելացնել թթվասեր և դարձյալ խառնել:
Զարդարել կտրատած կանաչիով:
Պատրաստեց` Նաիրա ՕՍՅԱՆԸ












