Պատժում են NTV հեռուստաալիքին` հանուն փոքր եղբոր
Ադրբեջանին գոհացնելու համար Թուրքիայի կառավարությունը շարունակում է պատժել NTV հեռուսաալիքին:
NTV-ի լրագրողներին թույլ չեն տվել լուսաբանել ոչ նախագահ Աբդուլա Գյուլի այցը Նախիջևան, ոչ էլ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Բրյուսելյան հանդիպումները: Ըստ թուրքական լրատվամիջոցների, Ադրբեջանը հասավ իր նպատակին. Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մի շարք հաղորդումներ կազմակերպելու համար, NTV-ի լրագրողների առաջ փակվում են բոլոր դռները: Առանց պատճառաբանության մերժվում է նրանց մասնակցությունը` ցանկացած քննարկման:
Եվրամիություն ձգտող Թուրքիան գոհացնելով փոքր եղբոր ցանկությունները, կարող է կանգնել լուրջ խնդիրների առաջ: Նկատի ունենք այն, որ լրատվամիջոցների նկատմամբ նման վերաբերմունքը չի կարող անտեսվել խոսքի ազատության ջատագով եվրոպական կառույցների կողմից: Իսկ արձագանքներ արդեն իսկ կան, իրողությունը որակվում է որպես խոսքի ազատության ակնհայտ ոտնահարում:
Ք.Մ.












