Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Մինսկի խմբը ակնկալում է լուրջ բանակցություններ Ադրբեջանի հետ

Փետրվար 16, 2015թ. 12:12

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ լուրջ բանակցություններ են ակնկալում Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այդ մասին հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:

«Մենք լուրջ բանակցություններ ենք ակնկալում Ադրբեջանի նախագահի և մյուսների հետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Բոլորը կարող են շահել»,- գրել է Ուորլիքը Twitter-ում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պյեր Անդրյոն (Ֆրանսիա) երկուշաբթի օրը ժամանել են Բաքու՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցությունների համար, հայտնում է trend.az-ը:

Հաղորդվում է, որ այցի ընթացքում համանախագահները նաև հանդիպումներ կունենան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:

Մինսկի խմբի համանախագահները Երևան կժամանեն փետրվարի 17-ին:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն