Այց արյունաբանական կենտրոնի երեխաներին՝ Տեր Հակոբ քահանայի առաջնորդությամբ
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» հոգևոր միության սոցիալական բաժնի երիտասարդները, միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի առաջնորդությամբ Մեծ պահքի շրջանի առաջին օրը և քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային հաջորդ օրը այցելեցին Երևանի Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն:
Նախ կատարվեց Տնօրհնեքի արարողություն, ավանդական և ամենահին կարգերից մեկը, նաև Բժշկության աղոթք՝ լեյկոզով հիվանդ երեխաների առողջացման համար, այնուհետև Պահպանիչ աղոթք՝ բժշկական անձակազմի և ներկաների համար:
-Այսօր Հայաստանում քաղցկեղով մոտ 900 հիվանդ երեխա կա, որոնց 20 տոկոսը՝ սուր լեյկոզով: Մեր կենտրոնում ամեն ինչ արվում է նրանց բուժման համար,- ասաց կենտրոնի բուժ գծով տեղակալ Նատաշա Մելքիկյանը:
Տեր Հակոբն իր խոսքում մաղթեց հիվանդ երեխաներին և ֆիզիկական, և հոգևոր ու մտավոր առողջություն, որից հետո «Հավատամք» հոգևոր միության աջակիցների կողմից փոխանցված նվերները՝ տարբեր խաղալիքներ, հանձնվեցին նրանց:












