Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Րաֆֆի Հովհաննիսյանին և Լևոն Տեր- Պետրոսյանին` Քոչարյանի կողքին չեմ պատկերացնում

Փետրվար 17, 2015թ. 12:40

«Չեմ կարծում, որ հասարակության հիշողությունը կարճ է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորություններին: Նա նշեց, որ դա Քոչարյանի գործն է, բայց, նրա համոզմամբ, հասարակությունը չի ողջունի նրա վերադարձը:

«Չեմ կարծում, թե մարդիկ մոռացել են մարտի մեկն ու հոկտեմբերի 27-ը, նրա պաշտոնավարման այլ դրվագները: Նախընտրկան փուլի մեկնարկը տրվեց և ԲՀԿ-ին ասվեց՝ գործել նոր կոնֆիգուրացիայով՝ ավելի ինքնազտված, իսկ թե ով կգլխավորի ԲՀԿ-ն ապագա ընտրություններում՝ Քոչարյանը տարբերակներից մեկն է: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանին և Լևոն Տեր- Պետրոսյանին նրա կողքին կանգնած չեմ պատկերացնում: Թեև այսօր ցինիզմն այն աստիճանի է հասել, որ չի բացառվում, որ առաջիկայում Քոչարյանը մարտի մեկի բացահայտում պահանջի: Գուցե մարտի մեկի ամենամյա երթն այս անգամ անձամբ նա գլխավորի: Համեմայն դեպս, Օսկանյանն արդեն գլխավորում է, մնաց Քոչարյանը»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը՝ շարունակելով, որ քաղաքականւթյունն ու շոուն իրարից տարանջատել հնարավոր չէ:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն