Եռյակն այլևս գոյություն չունի. Րաֆֆի Հովհաննիսյան
Փետրվար 20, 2015թ. 18:09
Այսօր Ազատության հրապարակում ասուլիս-հանրահավաքով հրավիրած «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց՝ եռյակ այլևս գոյություն չունի, հավելելով, թե «Ես չեմ դուրս եկել եռյակից, այդ նրանք են դուրս եկել: Եվ Եռյակ այլևս գոյություն չունի»:
Ապա ցավով նշեց, որ ինքը միայնակ է եկել ժողովրդի հետ հանդիպման, քանի որ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը վերջին պահին հետ կանգնեցին նախապես որոշված հանրահավաքից:












