Գլխավոր » Լրահոս

Թուրքիան պատրաստվում է Սերժ Սարգսյանի ընդունելությանը

Հոկտեմբեր 5, 2009թ. 10:00

Թուրքական «Հյուրիեթ» թերթը հիմնվելով դիվանագիտական աղբյուրների վրա տեղեկացնում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը` հոկտեմբերի 14-ին կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղին,  այլևս վերջնականապես որոշված է:

Թուրքիայի նախագահականը, արտգործնախարարությունը, ներքին գործերի նախարարությունը և ֆուտբոլի ֆեդերացիան սկսել են ակտիվ նախապատրաստվել ընդունելությանը: Բուրսա քաղաքում, ուր պետք է տեղի ունենա խաղը, տարվում են անվտանգության աշխատանքներ։ Ներքին գործերի նախարարությունը միջոցներ է ձեռնարկում զսպելու ֆուտբոլային ֆանատներին։ Արգելվելու է մարզադաշտ մտնել Հայաստանի դեմ ուղղված  պաստառներով և հակահայկական բողոքի ակցիաների իրականացումը: Ըստ պարբերականի, երկու երկրների նախագահներից բացի` խաղին ներկա են լինելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները, ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին և   օտարերկրյա  հյուրեր: Նախնական հաշվարկներով նրանց թիվը բավական մեծ է: Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն