Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Սումգայիթյան ջարդերի նյութերով փաթեթի ու աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտություն կա

Փետրվար 24, 2015թ. 23:32

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ կան բավականաչափ նյութեր, որոնց հիման վրա կարելի է փաթեթ կազմել եւ առաջ քաշել պահանջատիրության հարցը:

«Անշուշտ Սումգայիթում տեղի է ունեցել ցեղասպանություն նույն նպատակով, ոչ միայն հայաթափել ու յուրացնել նյութական արժեքները, այլեւ բնաջնջել ու յուրացնել մշակութային բոլոր արժեքները»,- ասաց տիկին Ալավերդյանը:

Ըստ նրա, 1988-ին, երբ Սումգայիթից հայ փախստականները Հայաստան էին գալիս, գլխավոր դատախազության կողմից կազմվել են հազարավոր արձանագրություններ ու ներկայացվել նույնիսկ ՄԱԿ-ում, բայց խորհրդային միության փլուզման ժամանակահատվածն էր ու պետական մակարդակով հայկական կողմը հետեւողական չի եղել:

Լարիսա Ալավերդյանը առաջիկայում նամակով դիմելու է ԱԳՆ-ին արդարադատության նախարարությանը՝ առաջարկելու, որ կառավարությանը ներկայացնեն աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնություն եւ այդ խմբի աշխատանքի համար հատկացվեն պայմաններ. «Մենք պետք է դիմենք պատկան մարմիններին, որ առանձնացվեն ոչ միայն ֆինանսներ, այլեւ մասնագետներ, այսօր արդեն էնտուզիազմի վրա աշխատել հնարավոր չէ»:


Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն