ՀՌԱՀ տնօրենը գաղափար չունի
Արդյոք ՀՌԱՀ-ը տեղյակ է, թե մեր հեռուստալիքները կրոնական այլ հոսանքների քարոզչություն անում են, թե ոչ՝«Չեմ ուզում «աղանդներ» բառն օգտագործել, բայց վերջերս պատահաբար Կոտայքի մարզում տեսա մի հեռուստաալիք, որը կրոնական այլ հոսանքի քարոզչություն էր կատարում: Արդյոք, ձեր հանձնաժողովի տիրույթում է այս խնդիրը, եթե այո, ապա դուք ունեք ինֆորմացիա եւ ինչպես եք կարողանալու, կամ արդյոք ցանկանում եք այս խնդրին որոշակի վերաբերմունք ցուցաբերել»,- ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցին ՀՌԱՀ ի տնօրեն Գագիկ Բունիաթյանը հստակ պատասխան չտվեց, ավելին` մի փոքր անակնկալի եկավ, շփոթվեց եւ համաձայնեց հարցը քննարկել տիկին Եսայանի հետ. «Հարցը շատ նուրբ է, ես կխնդրեի, եթե զուտ դիտարկում եք կատարում, ապա դա առանձին քննարկենք, մենք էլ կհետաքրքրվենք ձեր ասածի վերաբերյալ»:












