Նախիջևանում Գյուլը կրկին խոսել է ղարաբաղյան հիմնախնդրից
Ինչպես և կանխատեսվում էր Նախիջևան այցելած Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն իր ողջ ճարտասանությունը բանեցրեց, որպիսի Ադրբեջանին հավաստիացնի, որ Հայաստանի հետ համագործեկցելու Անկարայի քայլերը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կհաստատեն, ավելին, Բաքվի շահերին երբեք չեն հակասի։ Գյուլն իր բոլոր հանդիպումներում ամեն կերպ շեշտել է, որ Ադրբեջանի խնդիրները նաև Թուրքիայի խնդիրներն են:
Ելույթ ունենալով Թուրքալեզու երկրների առաջնորդների գագաթաժողովին, նա չափազանց կարևորել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պահանջել վերջ դնել «ադրբեջանական հողերի բռնազավթմանը»։ Ավելին, խոսվել է Թուրքիայի` այսօր ստանձնած խաղաղարար առաքելության մասին: Գյուլը ասել է. «Մենք ցանկանում ենք, որ Ղարաբաղի հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով և երկխոսության միջոցով: Մենք ցանկանում ենք, որպեսզի Կովկասում խաղաղություն հաստատվի, բայց, անկասկած, այն կսկվի, երբ ավարտվի բռնազավթումը»: Փաստորեն, Թուրքիայի նախագահը դարձյալ ակնարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրը լուրջ արգելք է հանդիսանում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի համար:
Ադրբեջանի նախագահ` Ալիևի հետ հանդիպման ժամանակ Գյուլը դարձյալ ներկայացրել է Հայաստանի հետ ընթացող բանակցությունների մանրամասները և շեշտել, որ սառը պատերազմի ավարտից հետո նոր գործընթաց է սկսվել, որը տարածաշրջանում կհանգեցնի կայունության, անվտանգության և տնտեսական համագործակցության: Ի վերջո, Թուրքիան իր փոքր եղբորից խնդրել է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացին, խոստանալով, որևէ կերպ չոտնահարել Ադրբեջանի շահերը:
Դեռևս հայտնի չէ, թե Ադրբեջանին համոզելու Թուրքիայի նախագահի գործադրած վերջին ճիգերը ինչպիսի արդյունք են ունեցել: Միայն պարզ է, որ Գյուլը որևէ նոր հայտարարություն չի արել և իր ելույթներում հիմնական շեշտը դրել է` եղբայրության, հավատարմության վրա:
Armar.am












