ԼՂՀ ռազմական ակադեմիայի շինարարությունը վերսկսվել է
Փետրվար 27, 2015թ. 14:01
Հայրապետյանի հովանավորած ռազմական ակադեմիայի շինարարությունը վերսկսվել է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղում վերսկսվել է Մոսկվայում տնային կալանքի տակ գտնվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանի հովանավորած՝ Սուվորովի եւ Մադաթովի անվան ռազմական ակադեմիայի շինարարությունը: Այս մասին NEWS.am-ին ասաց Վանքի գյուղապետ Անդրեյ Սարգսյանը:
Նա հայտնեց, որ շենքի առաջին հարկն արդեն պատրաստ է:
«Հիմա երկրորդ հարկն է կառուցվում, շինարարությունն ընթանում է լայն թափով, բայց դժվար թե այն այս տարի շահագործվի»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ ընթացքին հետեւում են Հայրապետյանի եղբայրն ու եղբորորդին:
news.am












