Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«Ժառանգություն» կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին մասնակցելու հրավեր չի ստացել

Փետրվար 27, 2015թ. 15:47

«Ժառանգություն» կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին մասնակցելու հրավեր չի ստացել: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում տեղեկացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

«Մենք այս պահին հրավեր չենք ստացել ԲՀԿ համագումարին մասնակցելու, սակայն չգիտեմ ընդհանրապես
նրանք այլ քաղաքական ուժերի հրավիրելո՞ւ են, թե ոչ»,- նշեց Հակոբյանը:

Հարցին, թե համագումարի ընթացքում ԲՀԿ-ն հստակեցնելու՞ է «Ժառանգության» հետ հետագա համագործակցությունը, Ռուբիկ Հակոբյանը խորհուրդ տվեց չշտապել և սպասել համագումարին:
«Համագումարին ընդամենը մեկ շաբաթ է մ նացել, այնպես որ շատ մի շտապեք և կիմանաք, թե ինչ որոշում կկայացնի ԲՀԿ-ն»,- նշեց Հակոբյանը:

Հարցին, թե «Ժառանգությունը» մասնակցելո՞ւ է ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքին, Ռուբիկ Հակոբյանը հիշեցրեց, որ կուսակցության վարչության անդամները մարտի 1-ին լինելու են Տավուշի մարզում, բարձրանալու են դիրքեր, ունենալու են հանդիպումներ քաղաքացիների հետ: «Նրանք, ովքեր կլինեն Երևանում , կարող են գնալ և մասնակցել հանրահավաքին»,- հայտնեց Հակոբյանը՝ վստահեցնելով, որ Տավուշի մարզ այցի օրը հատուկ չեն ընտրել:

ԲՀԿ 8-րդ համագումարը տեղի կունենա մարտի 5-ին: Համագումարի ընթացքում կուսակցությունը հստակեցնելու է իր տեղն ու դերը քաղաքական դաշտում, պլանավորելու է գործողությունների հետագա ընթացքը:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն