Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«Ազատ դեմոկրատներ»-ը ԱԻՄ առաջնորդի նշած ձևաչափով որևիցե հանդիպման չի մասնակցել»

Փետրվար 27, 2015թ. 21:50

«Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նախաձեռնել է հանդիպումների շարք` նոր ընդդիմադիր բևեռ ձևավորելու նպատակով, և նշվել էր, թե այդ հանդիպումներին մասնակցել է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Տեղեկացնում եմ, որ այո, նման ֆորմատով քննարկումներ անցկացնելու վերաբերյալ առաջարկ Պարույր Հայրիկյանի կողմից արվել է կուսակցությանը, եղել է նաև հանդիպում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի և Հայրիկյանի միջև, սակայն «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը նման ֆորմատով որևիցե հանդիպումների և քննարկումների չի մասնակցել», – ասված է հաղորդագրությունում։

«Ազատ դեմոկրատներ»-ը նաև նշել են. – «Մեզ համար հստակ է մեկ բան, բացի այն որ մեր կուսակցությունը միշտ նշել է, որ դեմ է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, մեզ համար նաև սկզբունքային է Հայաստանի եվրաինտեգրացման մոտեցումը, մենք Հայաստանի զարգացման գրավական համարում ենք հենց այդ ճանապարհի ընտրությունը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻՄ առաջնորդը տեղեկացրել էր, որ Ազգային ինքորոշում միավորման, «Ժառանգության», Հայոց համազգային շարժման (ՀՀՇ), «Ազատ դեմոկրատներ»-ի, «Ժողովրդավարական հայրենիք»-ի և Պահպանողական կուսակցության ղեկավարներն այսօր հանդիպել են արդեն 5-րդ անգամ և որ քննարկումների արդյունքում հնարավոր է՝ քաղաքական դաշտում ստեղծվի նոր բևեռ:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն